Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:
«Ժողովուրդը» գրում է․«Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններ կրող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Թուրքիա՝ Սիրիայի հյուսիսում զինադադարի պահանջով։ Փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Հոկտեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը 20-21-ը կնվազի 6-7 աստիճանով։
Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ժամանել է Թուրքիա: Նա միանալու է ամերիկյան մեծ պատվիրակությանը, Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններում համոզելու դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...